Skip to content
Find your next chapter

ID Bank

SOC վերլուծաբան (հերթափոխային գրաֆիկով)

Yerevan · Full-time

Posted · Listed from BambooHR

About the job

ԱյԴիԲանկը փնտրում է մոտիվացված թեկնածուի, ով ցանկանում է իր կարիերան շարունակել բանկային ոլորտում որպես SOC վերլուծաբան։

Աշխատանքային պարտականություններ`

  • Անվտանգության իրադարձությունների շարունակական մշտադիտարկում՝ չարտոնված կամ վնասակար գործունեության ժամանակին հայտնաբերման նպատակով։
  • Ներքին միջավայրերում (SIEM/EDR/IPS/IDS/Firewall) և այլ համակարգերում գեներացված ցանցային և ՕՀ-ահազանգերի սկզբնական տրիաժ և վերլուծություն՝ կրիտիկականության որակավորման համար։
  • Ցանցային տրաֆիկի անոմալիաների վերլուծություն՝ մետատվյալների (metadata) հիման վրա հնարավոր հետախուզման (footprinting), կողմնակի տեղաշարժի (lateral movement) բացահայտման համար։
  • Տվյալների խորացված կորելյացիա տարասեռ (heterogeneous) աղբյուրների միջև՝ հարձակման ամբողջական շղթայի (end-to-end attack chain) վերականգնման և քարտեզագրման համար (օր.՝ MITRE ATT&CK)։
  • Համագործակցություն պաշտպանական և Red Team թիմերի հետ՝ անվտանգության թեստավորման, խոցելիությունների բացահայտման, վերլուծության և վերացման ուղղությամբ։
  • Կառուցվածքային տեխնիկական և ոչ-տեխնիկական հաշվետվությունների պատրաստում՝ ինչպես գործադիր ղեկավարության, այնպես էլ գործառնական թիմերի համար։
  • Հայտնաբերման կանոնների (detection rules) մշակում, ճշգրտում և բացառությունների կառավարում՝ ահազանգերի հոգնածությունը (alert fatigue) նվազեցնելու նպատակով։
  • Միջադեպերի և տրիաժի արդյունքների ամբողջական փաստաթղթավորում միջադեպերի կառավարման համակարգում (ticketing) և կրիտիկական դեպքերի ժամանակին էսկալացիա։

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ` 

  • Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների կամ կառավարման տեղեկատվական համակարգերի (IT / Computer Science / MIS) ոլորտում։
  • Firewall-ների, Proxy-ների, SIEM-ի, հակավիրուսային համակարգերի և IDPS-ի աշխատանքի սկզբունքների իմացություն։
  • Ցանցային հիմնական արձանագրությունների իմացություն՝ TCP/IP, DHCP, DNS և Active Directory։
  • Անգլերենի վարժ իմացություն (տեխնիկական փաստաթղթերի ընթերցում և հաշվետվությունների կազմում)։
  • MITRE ATT&CK շրջանակի և կիբերսպառնալիքների հետախուզության (CTI) գործնական իմացություն.
  • սկրիպտավորման հմտություններ (PowerShell, Python) և լոգերի հարցումների լեզուների (KQL, SPL) տիրապետում.
  • ոլորտային հավաստագրեր (օր.՝ Security+, BTL1, GCIA, GCIH) և SOC/IR ոլորտի փորձ։

ID Bank wrote this description; Job Elf found it on BambooHR. Check details with the employer before you share anything sensitive. Never pay to apply for a job.

More jobs at ID Bank