ID Bank
Հաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
Yerevan · Full-time
Posted · Listed from BambooHR
About the job
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հաճախորդների սպասարկում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում,
- Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում,
- Բանկի կողմից մատուցվող ծառայութունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում,
- Վարկերի տրամադրման, ավանդների ներգրավման, բանկային հաշիվների բացման և սպասարկման, վճարային քարտերի, պահատուփային /անհատական պահատեղեր/, հեռակառավարման համակարգերի գծով գործառույթների իրականացում,
- Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի, դրանց կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն,
- Վարկավորման ոլորտում նվազագայունը 1 տարվա աշխատանքային փորձ,
- Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
- Վաճառքի հմտություններ,
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
- Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
- Սթրեսակայունություն:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։
«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/:
ID Bank wrote this description; Job Elf found it on BambooHR. Check details with the employer before you share anything sensitive. Never pay to apply for a job.
More jobs at ID Bank
Full-time
Posted today Apply on company site
Full-time
Posted yesterday Apply on company site
Full-time
Posted 1 week ago Apply on company site
Full-time
Posted 3 weeks ago Apply on company site